Հաճախ ասում են, թե կարևորը ապագան է, բայց պետք է այս պարզունակ գլուխներին հիասթափեցնել` անցյալ-ներկա-ապագա կապն անխափան է, իսկ այդ կապի խափանումը բերում է ապագայի այլասերման կամ այլակերպման։
Առանց անցյալի վտանգված է ոչ միայն և ոչ այնքան ներկան, որքան՝ ապագան:
Եթե ուզում ենք փայփայել մեր ապագան, ունենալ լավ ապագա, ապա պետք է կառչել անցյալի դասերից, սերտել դրանք, վերլուծել սեփական սխալները և ամեն կերպ խուսափել նույն սխալները կրկնելուց։
Սա է երաշխիքը, որ ժամանակի ընթացքում կդառնանք ավելի խոհուն, ավելի իմաստուն, ավելի խելացի:
Եթե մոռացել ես անցյալդ, մոռացիր լուսավոր ապագան:
Արա Պողոսյան